Հայազգի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն, այս մասին հայտում է Washington Post-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 45-ամյա վենեսուելահայի նշանակման մասին հայտարարվել է երեկ երեկոյան․ Հինդոյանը այդ պաշտոնում կփոխարինի երկարամյա տնօրեն Ջեյմս Քոնլոնին։
«Լոս Անջելեսը հայտնի է երաժշտական տեսանկյունից իր նորարություններով, ռիսկային բեմադրություններով։ Գաղափարը նոր ստեղագործություններ, պատվերներ, ժամանակակից ստեղծագործություններ կատարելն է, մի բան, որ իսկապես կհավասարակշռի այն, ինչ համարվում է դասական, եւ շարունակել այնքան, ինչքան հնարավոր կլինի»,- երեկ Նյու Յորքում հայտարարում էր աշխարհահռչակ երաժիշտը:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաջորդ տարի ուժի մեջ մտնող Հինդոյանի 5-ամյա աշխատանքային պայմանագրի համաձայն՝ 2026-2027 թատերաշրջանի ընթացքում նրան է վստահվել երեք բեմադրություն։
Հինդոյանը ծնվել է Վենեսուելայի Կարակաս քաղաքում, հայրը՝ հայտնի ջութակահար եւ Վենեսուելայի «Օրկեստրա Սիմֆոնիկայի» նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է, մայրը Վենեսուելայի օրենսդիր մարմնի իրավաբան Վիկի Հինդոյանը:
Դոմինգո Հինդոյանը աշխատել է Բեռլինի Deutsche Staatsoper նվագախմբում, 2018-ին դարձել Մետրոպոլիտեն Օպերայի նվագախմբի ղեկավարը։ 2019-ին հրավիրվել է Մեծ Բրիտանիա՝ ղեկավարելու Լիվերպուլի թագավորական նվագախումբը, զուգահեռաբար նաև Լեհաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: