Ռուսաստանին սահմանակից ուկրաինական Սումիի իշխանությունները շարունակվող ռմբակոծությունների ֆոնին հայտարարել են 11 գյուղի տարհանման մասին:
«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով սահմանամերձ համայնքների ռմբակոծության հետևանքով խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող մշտական վտանգը», -ասված է Սումիի ռազմական վարչակազմի պաշտոնական հաղորդագրությունում։
Որոշումը հաջորդում է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանը՝ Սումիի շրջանում ևս մեկ գյուղի՝ Վոդոլագի գրավման մասին։ Պաշտոնական Կիևը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Մինչ այդ անցած օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել էր, որ ռուսական ուժերը սահմանամերձ այդ տարածքներում ավելի քան 50 հազար զինվոր են տեղակայել հնարավոր հարձակման նպատակով ։