Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը դուրս է մնացել Սահմանադրության մշակման գործից, սպասում է նիստի


Ակցիա Երևանում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության, արխիվ
Ակցիա Երևանում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության, արխիվ

Մինչ Արդարադատության նախարարը հայտարարում է, թե նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի 10 ամսից՝ վստահեցնելով, որ նախարարության մասնագետներն այժմ աշխատում են դրա վրա, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը 9-րդ ամիսն է սպասում է, որ նախարարությունը նիստ հրավիրի:

Պաշտոնյաներից, կուսակցական գործիչներից, քաղհասարակության անդամներից բաղկացած խորհուրդը վերջին անգամ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի օրոք է նիստ անցկացրել՝ 2024-ի սեպտեմբերին:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս հայտարարել էր, որ ծրագրում է բարեփոխումների խորհրդի նիստ հրավիրել՝ չհստակեցնելով, թե երբ և ինչ օրակարգով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ շուրջ երկու տարի աշխատել էր բարեփոխումների խորհրդում, տեղյակ չէ, թե ով է հիմա գրում Սահմանադրությունը:

«Կարող են մի ամսում էլ գրել, բայց պրոցեսը մասնակցային չէ», - նկատում է Սաքունցը:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը մտադիր է ինքը նիստ պահանջել՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունը: Երբ դեռ խորհուրդն էր աշխատում Սահմանադրության տեքստի վրա, ոչ թե նախարարությունը, նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերում:

Իոաննիսյանը կարծում է՝ իշխանությունները շտապում են նոր Սահմանադրության նախագիծ ունենալ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Այն որ նոր Սահմանադրությունում, իր կարծիքով, չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, որտեղ կա հիշատակում Լեռնային Ղարաբաղի մասին, վարչապետն արդեն հայտարարել է՝ միաժամանակ հերքելով, թե դա Բաքվի պահանջով է՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման:

Արթուր Սաքունցն ասում է՝ սկզբունքային է բացառել Ադրբեջանի միջամտությունն այս գործին, արդեն կա Սահմանադրական դատարանի որոշումը, որը փաստում է, որ Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չի պարունակում, հետևաբար այս թեման պետք է փակվի:

Արդեն այս շաբաթ էլ վարչապետը հայտարարեց, որ կնախաձեռնի Սահմանադրական փոփոխություններ, եթե Սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագիրը ճանաչի հակասահմանադրական:

Մանրամասները «Ազատության» տեսանյութում.






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG