Մատչելիության հղումներ

Շան վրաերթի շուրջ վեճն ավարտվել է մոր մահով, նրա 2-ամյա տղան կյանքի համար է պայքարում


Երևանի Հաղթանակ թաղամասում շան վրաերթի շուրջ վեճն ավարտվել է 42-ամյա կնոջ մահով, իսկ նրա 2 տարեկան տղան կյանքի համար է պայքարում:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ երեկ ուշ երեկոյան մի խումբ անձանց՝ շանը վրաերթի ենթարկելու շուրջ պարզաբանումները վերածվել են ծեծկռտուքի, ինչից հետո միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը վրաերթի է ենթարկել մայթով անցնող 42-ամյա կնոջն ու նրա 2-ամյա որդուն: Կինը տեղում է մահացել, նրա տղան հիվանդանոցում է:

Ոստիկանությունը շարունակում է «դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մեքենան վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումները»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական վարույթ հետևյալ հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության ու տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և մի խումբ անձանց կողմից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստված առարկայի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG