Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները Պակիստանում վերապատրաստման դասընթացների են մասնակցել, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
«Ադրբեջանցի ռազմական մասնագետները, համագործակցելով բարեկամական և եղբայրական Պակիստանի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ, ցուցադրել են տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձր մակարդակ», - ասված է հաղորդագրությունում։