Մատչելիության հղումներ

Անկարան, Բաքուն և Իսլամաբադը պլանավորում են խորացնել ռազմական ոլորտում համագործակցությունը. Էրդողան


Անկարան, Բաքուն և Իսլամաբադը պլանավորում են խորացնել ռազմական ոլորտում համագործակցությունը, այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովները, ինչպես նաև նախարարների մակարդակով հանդիպումները կանցկացվեն պարբերաբար, որոնք կկազմեն մեր համագործակցության կառուցվածքային հիմքը։ Մենք նաև պլանավորում ենք խորացնել ռազմական համագործակցությունը, որը կընդգծի մեր համատեղ վճռականությունը ահաբեկչության և այլ սպառնալիքների դեմ պայքարում», - նախօրեին Լաչինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG