Մատչելիության հղումներ

Երևանը հաղորդում է՝ Ադրբեջանի զինուժը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, Բաքուն հերքում է


Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ տուժածներ չկան:

Երևանն ադրբեջանական կողմին կոչ է անում անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ադրբեջանն հերքել է հայկական կողմի հաղորդումը:

Վերջին շրջանում Բաքուն Երևանին մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG