Մատչելիության հղումներ

Ապարան - Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. առողջապահության նախարար


Ապարան - Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11-ը Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ, հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ կա 1 զոհ։

Ավանեսյանի փոխանցմամբ՝ 27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպվում է սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Վանաձորում տեղի ունեցած վթարից էլ, ըստ նախարարի, տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

«Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից...», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավանեսյանը:

ՆԳՆ փրկարար ծառայություննն ավելի վաղ հայտնել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ-ի հետևանքով մեկ ուղևոր տեղում մահացել է:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG