ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։
Թրամփն նշել է, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք Պուտինը իսկապե՞ս ցանկանում է դադարեցնել պատերազմը, բայց պատասխանը կիմանա մոտ երկու շաբաթից։ «Մենք կիմանանք՝ նա մեզ խաբո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե՝ այո, մենք մի փոքր այլ կերպ կպատասխանենք», - Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև ընդգծել է, որ «շատ հիասթափված է» շաբաթավերջին Ուկրաինայի զանգվածային հրետակոծությունից: Հարցին, թե ինչո՞ւ նա պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի նկատմամբ, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ չի ցանկանում խափանել հնարավոր խաղաղության համաձայնագիրը: