Մատչելիության հղումներ

Մերց․ «Մենք Կիևի հետ միասին զենք կարտադրենք, այդ թվում` հեռահար հրթիռներ»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Բանակցությունների ավարտին կայացած ասուլիսի ընթացքում գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինը՝ «կանի հնարավոր ամեն ինչ ռուսական գազի՝ եվրոպական շուկաներ արտահանման համար նախատեսված «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերագործարկումը թույլ չտալու համար»։

Բացի այդ Մերցը խոստացել է, որ Գերմանիան և Ուկրաինան սպառազինության, այդ թվում՝ հրթիռների համատեղ արտադրություն կնախաձեռնեն։ «Այդ զենքը չի ունենա հեռահարության սահմանափակումներ», - Reuters-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Մերցը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG