Մատչելիության հղումներ

«Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա». ԱԳՆ խոսնակ


«Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են», «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ արձագանքելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

Իլհամ Ալիևը նշել էր, թե առանցքային է իր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխվելու, կամ ինչպես Ալիևն է դա ձևակերպում՝ «վերադարձի» հարցը:

«Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն հարցի շուրջ, թե երբ և ինչ պայմաններով են արևմտյան ադրբեջանցիները կարողանալու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի [«Արևմտյան Ադրբեջանի»] համայնքի ներկայացուցիչներին», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Արտգործնախարար Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտին խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նաև ասել էր. «Ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG