Ռուսաստանի նախագահ Պուտինն այցելել է Կուրսկի մարզ՝ առաջին անգամ տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց, ուկրաինական ստորաբաժանումների դուրս մղելուց հետո։
2024 թվականի օգոստոսին ուկրաինական ուժերը անակնկալ ներխուժել էին սահմանամերձ այդ շրջան, ինչը նրանց ամենամեծ մարտական հաջողություններից մեկն էր ավելի քան երեք տարի տևած պատերազմում։ Մոտ մեկ տարի շարունակված մարտերից հետո՝ անցած ապրիլին Մոսկվան հայտարարեց, որ ամբողջությամբ դուրս են մղել ուկրաինացիներին, Կիևը պաշտոնապես հերքում է այս պնդումը։