Իրանի խորհրդարանը հաստատել է Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը վավերացնելու օրինագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 191 պատգամավոր, 8-ը՝ դեմ։
Համաձայնագիրը ստորագրվել է այս տարեսկզբին՝ Կրեմլում Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցություններից հետո՝ 20 տարի ժամկետով։
Դրույթներից մեկի համաձայն, եթե «կողմերից որևէ մեկը ագրեսիայի ենթարկվի, մյուսը չի կարող ագրեսորին ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերել»