Մատչելիության հղումներ

24 ժամում իսրայելական հարվածներից 146 պաղեստինցի է սպանվել


Իսրայելի օդային հարվածներից 24 ժամում առնվազն 146 պաղեստինցի է սպանվել, մոտ 500-ը վիրավորվել, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը:

Հինգշաբթի օրվա հարվածները մարտին խախտված հրադադարից հետո ամենամահաբերն են եղել: Վերջին հարվածը հաջորդել է Մերձավոր Արևելք ԱՄՆ նախագահի այցի ավարտին, որի ընթացքում, «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, նոր հրադադարի համաձայնության շուրջ լուրջ առաջընթաց չի հաջողվել ձեռք բերել:

Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ զորքերն է մոբիլիզացրել և ինտենսիվ հարվածներ հասցրել՝ պատրաստվելով Գազայի հատվածում գործողությունների ընդլայնմանը, որպեսզի այնտեղ «գործառնական վերահսկողություն» հաստատի:

Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակն է Գազայում վերացնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ու կառավարման կարողությունները: «ՀԱՄԱՍ»-ը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և գերի վերցնելով մոտ 250-ին:

Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից ի վեր այստեղ ավելի քան 53 հազար մարդ է սպանվել, գրեթե 2 միլիոն մարդ լքել է իր բնակավայրը: Հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում ծայրահեղ ծանր է: Մարդիկ զրկված են սննդից, դեղորայքից, բուժօգնությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG