Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մեկնարկել են ԱՄՆ և Սիրիայի նախագահների բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Թրամփին ուղեկցող ամերիկացի լրագրողներից մեկին։
Թրամփը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ կարճատև հանդիպում անցկացնելու և այդ երկրի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամություն էր հայտնել նախօրեին։ Սիրիայի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է գտնվում Պարսից ծոցի երկրների գագաթաժողովին մասնակցելու նպատակով։