ՄԱԿ-ի ավիացիոն խորհուրդը մայիսի 12-ին որոշել է, որ Ռուսաստանն է պատասխանատու 2014 թվականի ամռանը ուկրաինական տարածքում մալայզիական օդանավի խոցման համար։
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհուրդը հայտարարության մեջ նշել է, որ Ռուսաստանը «չի կարողացել կատարել միջազգային օդային իրավունքի համաձայն իր պարտավորությունները»՝ 2014 թվականի հուլիսի 17-ին Malaysia Airlines MH17 չվերթի ինքնաթիռի կործանման ժամանակ։
Խորհուրդը համաձայնել է, որ Ավստրալիայի և Նիդերլանդների ներկայացրած պահանջները՝ կապված օդանավի խոցման հետ, «փաստացի և իրավական առումով հիմնավորված են»։
2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող Boeing 777 քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է «Բուկ» տեսակի ՀՕՊ հրթիռով, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 298 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:
Ըստ արևմտյան երկրների և Ուկրաինայի՝ քննությամբ պարզվել է, որ օդանավը խոցել են ռուսամետ անջատականները: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: