Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը 108 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ուկրաինայի վրա


Ռուսական կողմը մայիսի 12-ի գիշերը 108 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ուկրաինայի վրա, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ըստ ուկրաինական կողմի՝ ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 55 ԱԹՍ:

Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել են Օդեսայի, Նիկոլաևի, Դոնեցկի և Ժիտոմիրի շրջանները, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունից։

Բացի այդ, ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է քաղաքացիական բեռնատար գնացքի վրա Դոնեցկի մարզում, հայտնել է"Укрзалізниця"-ի մամուլի ծառայությունը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է գնացքի մեքենավարը։

Ավելի ուշ Կուրսկի մարզի իշխանությունները մեղադրել են Ուկրաինայի զինված ուժերին Ռիլսկի վրա հրթիռային հարվածի մեջ։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը պնդել է, որ երեք մարդ վիրավորվել է։

Նախօրեին Ռուսաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ սկսել՝ «կայուն խաղաղության հասնելու և պատերազմի արմատական պատճառները վերացնելու համար»։ Պուտինը պնդել է՝ Մոսկվան պատրաստ է Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպել արդեն առաջիկա հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում։ Ի պատասխան Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ուղիղ բանակցել, եթե Ռուսաստանը մայիսի 12-ից հրադադար հաստատի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG