Մատչելիության հղումներ

Կիևը պատրաստ է բանակցել, եթե Մոսկվան հրադադար հաստատի․ Զելենսկի


Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ սկսել, եթե Ռուսաստանը վաղվանից՝ մայիսի 12-ից ամբողջական, տևական և հուսալի հրադադար հաստատի, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ի պատասխան շաբաթ երեկոյան նախագահ Վալադիմիր Պուտինի հայտարարության, որով վերջինս Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին ուղիղ բանակցություններ սկսել։

«Սա դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը շատ երկար ժամանակ է սպասում դրան: Եվ ցանկացած պատերազմ իսկապես դադարեցնելու առաջին քայլը հրադադարն է: Անիմաստ է շարունակել սպանությունները նույնիսկ մեկ օր»,- X-ում գրել է Վլադիմիր Զելենսկին:

«Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի լիակատար, երկարատև և հուսալի հրադադար՝ սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ է հանդիպելու»,- հավելել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG