Մատչելիության հղումներ

«Մեզ ասել են, թե քննությունը շարունակվում է». Բաքուն սպասում է ռուսական կողմի զեկույցին


Կործանված ադրբեջանական ինքնաթիռը
Կործանված ադրբեջանական ինքնաթիռը

Բաքուն սպասում է, որ Ռուսաստանն ավարտի ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը:

Ադրբեջանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են. - «Մեզ ասում են, թե հետաքննությունը շարունակվում է», - ասել է Ջեհյուն Բայրամովը:

Օրերս Բաքվից դժգոհել էին, թե Մոսկվան մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել անցած դեկտեմբերին Ակտաուի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդել էին, որ նաև այդ պատճառով է նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսի կապակցությամբ մայիսի 9-ի այցը Մոսկվա։

«AZAL-ի ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս, սակայն Ռուսաստանը որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել հետաքննության ընթացքի մասին», - գրել էր ադրբեջանական APA-ն։ Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս դիմում է ռուսներին, սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը և չի արձագանքում հարցումներին։

Ադրբեջանի նախագահը վթարից հետո հայտարարել էր, թե դրա մեղավորը Ռուսաստանն է, և արդար քննություն էր պահանջել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG