Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Իրանի միջև Հռոմում նախատեսված բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն. Axios


ԱՄՆ-ի և Իրանի միջև շաբաթ օրը Հռոմում նախատեսված բանակցությունների չորրորդ փուլն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով երեք աղբյուրների։

Բանակցությունների միջնորդ Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի խոսքով՝ հանդիպումը հետաձգելու պատճառը «լոգիստիկ» խնդիրներն են։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի հաղորդել։

Վաշինգտոնը և Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում երեք բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ՝ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։

Հռոմում առաջիկա օրերին նախատեսված քննարկումների հերթական փուլից առաջ պաշտոնական Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ թիրախավորելով մասնավորապես իրանական նավթի վաճառքով զբաղվող յոթ ընկերությունները։

Թեհրանը դատապարտել է ԱՄՆ իշխանությունների այդ քայլը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG