Մատչելիության հղումներ

Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը, եթե պատերազմը «տևի ևս մի քանի տարի». Վենս


Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը, եթե պատերազմը «տևի ևս մի քանի տարի», հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսը նշել է, որ երկարատև պատերազմը կարող է հանգեցնել միջուկային հարվածի և Ուկրաինայի համար անդառնալի կորուստների։

Վենսն ասել է նաև, որ Սպիտակ տունը զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կարգավորելու հարցում։ «Արդյոք ռուսներն ու ուկրաինացիները դադարեցրե՞լ են կռվելը, ոչ, բայց մենք, անշուշտ, երեք ամսվա ընթացքում ավելի շատ առաջընթաց ենք գրանցել, քան նախորդ երեք տարիներին», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG