«Ինչի՞ մասին է այս տոնը և ի՞նչ կա շնորհավորելու», այս հարցադրմամբ Հայաստանի ղեկավարը Քաղացու օրվա առիթով հղած ուղերձում հայտարարել է, որ «ժողովուրդն է իշխանության տերը մեր երկրում» և պնդել, որ արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է:
«Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ–հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ», - հայտարարել է երկրի ղեկավարը:
«Ազատությունը» Դիլիջանում հենց տոնի հասցեատերերից է հետաքրքրվել՝ համաձա՞յն են վարչապետի այսօրվա շեշտադրումների հետ, թե՝ ոչ:
Մանրամասները տեսանյութում.