Մատչելիության հղումներ

Ստամբուլի քաղաքապետարանի ևս 47 աշխատակից է ձերբակալվել


Բողոքի ակցիա Ստամբուլում՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, արխիվ
Բողոքի ակցիա Ստամբուլում՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, արխիվ

Թուրքիայի իշխանությունները այսօր կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի ևս 47 պաշտոնյաների, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ձերբակալություններից առաջ՝ անցած ամիս բանտարկվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը: Նրա ձերբակալությունը հանգեցրել էր բողոքի զանգվածային ցույցերի։

Այսօր ձերբակալվածների շարքում են քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը, Իմամօղլուի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև նրա օգնականի տիկինը։

Այս գործով արդեն կալանքի տակ է առնվազն 150 մարդ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում՝գործը համարելով շինծու քաղաքական պատվեր՝ հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրություններից առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG