Անցած գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ուկրաինական Կամենսկոե քաղաքի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն, մեկ մարդ մահացել է, չորսը՝ 11-ամյա աղջիկ և երեք կին, վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Հարձակման հետևանքով բազմահարկ շենքի երկու բնակարաններ են հրդեհվել։ Խարկովում գիշերային հրետակոծության հետևանքով 14-ամյա տղա է վիրավորվել։
Կրոպիվնիցկի քաղաքը ևս ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, գրանցվել է առնվազն 10 պայթյուն, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները. զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
Ռուսական անօդաչուների հարձակումներ՝ ուկրանիական Կամենսկոեի վրա. կա զոհ, վիրավորներ
