Մատչելիության հղումներ

Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը


Վատիկանում սկսվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը: Նրա դագաղը բերվել է Սուրբ Պետրոսի հրապարակ:

Ներկա են տասնյակ հազարավոր հավատացյալներ, նախագահներ, թագավորական ընտանիքների անդամներ:

Հուղարկավորությանը զուգահեռ կսկսվի իննօրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն՝ ընտրելու աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր պապին:

Բուենոս Այրեսում իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին՝ դառնալով առաջին ամերիկացին, առաջին ճիզվիտը և առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս ավելի քան մեկ հազարամյակի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG