Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու Ֆրանցիսկոս պապին:
Ոմանք գիշերվանից են սպասում արարողությանը, որին կմասնակցեն նաև աշխարհի մոտ 50 առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ:
Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը:
Երևանի ժամանակով 12-ին սկսվող արարողությանը ենթադրաբար մոտ 200 000 մարդ ներկա կլինի:
Հուղարկավորությանը զուգահեռ կսկսվի իննօրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն՝ ընտրելու աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր պապին: