Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-28-ը պաշտոնական այց կկատարի Էստոնիա, որտեղ նախատեսված են երկկողմ հանդիպումներ այդ երկրի վարչապետի, նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտգործնախարարի հետ։ Այս մասին հայտնում է Էստոնիայի կառավարությունը։
Հայկական կողմն այցի մասին առայժմ չի հաղորդել։
Պաշտոնական Տալինի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի առաջնորդն Էստոնիայի իշխանությունների հետ հանդիպումներում կքննարկի «պաշտպանական հարցեր, երկկողմ հարաբերությունների խթանման հնարավորությունները, Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները»։