Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել՝ 246-ը 246-ի դիմաց:
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հնարավոր դարձրին մեր տղաների վերադարձը: Հատկապես շնորհակալ եմ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ իրենց միջնորդական ջանքերի համար»,- X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ պատերազմից ի վեր ռուսական բանտից տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 4552 մարդ՝ թե՛ զինվորականներ, թե՛ քաղաքացիական անձինք: