Մատչելիության հղումներ

ԱՄՆ-Իրան ևս մեկ հանդիպում՝ հաջորդ շաբաթ Օմանում


Իտալիայի և Իրանի արտգործնախարարները, Հռոմ, 18-ը ապրիլի, 2025թ.
Իտալիայի և Իրանի արտգործնախարարները, Հռոմ, 18-ը ապրիլի, 2025թ.

Իրանի ու Միացյալ Նահանգների բանագնացները պայմանավորվել են ևս մեկ հանդիպում ունենալ հաջորդ շաբաթ Օմանում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու համար։

Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Հռոմում կայացած հանդիպմանը, որին իրանական կողմից մասնակցում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, Վաշինգտոնից՝ նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Բանակցությունները անցնում են անուղղակի՝ Օմանի միջնորդությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի միջուկային զենք ունենա»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG