ԱՄՆ-Իրան բանակցություններից օրեր անց՝ երեքշաբթի օրը Օմանի սուլթան Հաիթամ բին Թարիք ալ-Սաիդը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Իրանն ու Միացյալ Նահանգները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցում են Օմանի միջնորդությամբ: Այսօր Հռոմում այդ բանակցությունների երկրորդ փուլն է:
Այս բանակցություններին ընդառաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել էր իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը «պատրաստ է աջակցել, միջնորդել, և Իրանի ու ԱՄՆ-ի համար ցանկացած դրական դերակատարում ստանձնել»:
Օմանի սուլթանն իր մոսկովյանն հանդիպումներում կքննարկի տարածաշրջանային և միջազգային հարցեր, հաղորդել է Օմանի պետական լրատվական գործակալությունը: Կրեմլի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Օմանի առաջնորդները տնտեսական հարցերի կանդրադառնան: