Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ, որտեղ այսօր ամերիկյան կողմի հետ երկրորդ անգամ կբանակցի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու համար։
Վաշինգտոնից Հռոմ է ժամանելու նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Բանակցությունները այս անգամ էլ տեղի կունենան անուղղակի՝ Օմանի միջնորդությամբ։
Կողմերը այս ձևաչափով արդեն բանակցել են՝ մեկ շաբաթ առաջ Օմանում, ավարտին՝ կառուցողական բնորոշել հանդիպումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի միջուկային զենք ունենա»,- ասել է նա։