Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման դատական ակտը բեկանվել է ու գործն ուղարկվել նոր քննության


Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Հայաստանի երրորդ նախագահին Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության, «Ազատությանը» հայտնեցին դատախազությունից:

Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել էր Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան:

Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։

Դատարանը, սակայն, որոշել էր, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG