Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով Սլովակիայում է, որտեղ հանդիպում է ունեցել սլովակ պաշտոնակցի հետ և քննարկել երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը՝ առանց մանրամասների։
Հաղորդագրության համաձայն՝ Վելիևը առանձին հանդիպում է ունեցել նաև Սլովակիայի պաշտպանության փոխնախարարի հետ և քննարկել ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր։
Անցած տարիներին հաղորդվել է, որ ադրբեջանական գազի գնորդ Սլովակիայից Բաքուն մի շարք զինատեսակներ է ձեռք բերել։ Հետաքննող լրագրողները պարզել էին չեխոսլովակյան համատեղ հոլդինգը՝ Czechoslovak Group-ը, շրջանցելով միջազգային էմբարգոն, ծանր զինատեսակներ է տրամադրել Ադրբեջանին: