Մատչելիության հղումներ

Reuters. Կոնգրեսի դեմոկրատները ներկայացրել են Ուկրաինային ֆինանսական օգնության վերաբերյալ օրինագիծ


Երկուշաբթի օրը դեմոկրատ օրենսդիրները Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցման համար, ինչպես նաև ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կոնգրեսի իր աղբյուրներին։

Օրինագիծը, որը կոչվում է Ուկրաինայի աջակցության ակտ, արտացոլում է, ինչպես հայտնում է Reuters-ը, Կոնգրեսում աճող մտահոգությունները Ուկրաինայի ապագայի վերաբերյալ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու փորձերի ֆոնին:

Երկու կուսակցությունների օրենսդիրների մեծ մասը պաշտպանում է Ուկրաինային օգնելու գաղափարը։ Թրամփի վարչակազմը դեռևս նախընտրում է Ռուսաստանի հետ բանակցությունների ուղին, թեև ԱՄՆ նախագահը սպառնացել է Մոսկվային պատժամիջոցներով և առևտրային մաքսատուրքերով, եթե նա հրաժարվի Կիևի հետ բանակցություններից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG