Մատչելիության հղումներ

Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց ավագանու մանդատից


«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ավագանու մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած ճանաչեց։

«Մեր հզոր համայնք» կուսակցությունից էլ Սուսաննա Մկրտչյանն էր ինքնաբացարկ հայտնել:

Ավագանու նիստ, ըստ ամենայնի, կվարի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը, քանի որ ավագանիներից տարիքով ամենամեծը նա է: Ըստ օրենքի՝ ավագանու առաջին նիստը վարում է ամենատարեց անդամը:

Գյումրիի արտահերթ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանը ապրիլի 4-ին հայտարարել էր՝ իր առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը անհրաժեշտ քվեներով կաջակցի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս քաղաքապետ ընտրվի: Ավագանու նիստում քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք, ու քանի որ Ղուկասյանն արդեն ուներ մյուս երկու ընդդիմադիր ուժերի աջակցությունը, նրան ևս չորս ձայն էր պակասում, որը փաստացի կապահովի Գրիգորյանի դաշինքը: Նա ընդգծել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետին սատարելու որոշումն իր համար ծանր է եղել, ու դա անում է «առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության»:



Մանրամասները տե՛ս այստեղ





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG