Մատչելիության հղումներ

ՆԳՆ. 2024-ին Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են ԱՊՀ երկրներում հետախուզումների փոխադարձ չհայտարարման 2007-ի հանձնառությունը


Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները, հայտարարում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

«Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007 թվականից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024 թվականին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը», - ասված է հաղորդագրությունում:

Անցած տարի Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված Քամիլ Զեյնալին, որի նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել, օրերս ադրբեջանական եթերում պնդել էր՝ իր նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է:

«Ազատություն»-ը Հայաստանի իրավապահ համակարգից հետաքրքրվել էր՝ արդյոք անցած ամիսների ընթացքում Զեյնալիի նկատմամբ միջպետական հետախուզումը դադարեցվել է, Գլխավոր դատախազությունից հորդորել էին գրավոր դիմել:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG