Մատչելիության հղումներ

Վրաստանում ընդդիմադիրները 100 կիլոմետրանոց երթ են նախաձեռնել՝ Դմանիսի քաղաքից դեպի Թբիլիսի


Վրաստանում ընդդիմադիր ակտիվիստները 100 կիլոմետրանոց բողոքի երթ են նախաձեռնել, որը նախատեսված է երեք օր՝ Դմանիսի քաղաքից դեպի Թբիլիսի։

Մարտի 31-ին՝ Վրաստանի անկախության վերականգնման հանրաքվեի օրը ընդդիմությունը մայրաքաղաքում զանգվածային հավաք է նախատեսվում։

Երթի մասնակիցները մայրաքաղաք են գնում անցած շաբաթներին հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակելու, նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, փոխանցում է «Ազատության» վրացական ծառայությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG