Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Աբբաս Արաղչիին Երևանում: Նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով: Այլ մանրամասներ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնում:
Միրզոյանն ու Արաղչին վերջին անգամ հանդիպել են մեկ ամիս առաջ՝ փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում: Սա արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան։
Ավելի վաղ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ է օգնել այդ հարցում։
Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։