Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա շրջկենտրոնի և հարակից երկու գյուղերի՝ Մելովոյի և Պոդոլի վերջնական գրավման մասին։
Ռուսական ստորաբաժանումների Սուջա մուտք գործելու մասին տեղեկությունները սկսել էին շրջանառվել դեռ նախօրեին։
Շուրջ 5 հազար բնակչություն ունեցող Սուջան 2024 թվականի ամռանը մեկնարկած հարձակման հետևանքով ուկրաինական վերահսկողության տակ հայտնված խոշորագույն ռուսական բնակավայրն էր։ Այն ուկրաինական վերահսկողության տակ էր ավելի քան 7 ամիս։