Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 5 թեկնածուներից 3-ը հաղթահարեցին սահմանված շեմը


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը կառավարությունում, 10-ը մարտի, 2025թ․
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը կառավարությունում, 10-ը մարտի, 2025թ․

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների նախօրեին մեկնարկած մրցույթում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը։ Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին Կառավարությունը կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար:

Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնի համար հինգ թեկնածու էին պայքարում։ Թեկնածուներից սահմանված շեմը չեն հաղթահարել Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը։ Բատիկյանը փաստաբան է: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է քննիչ ու դատախազ, իսկ Մաիլյանը Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ է։

Մրցույթի անցողիկ շեմը հաղթահարած Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Նա այս պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մինչ այդ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եղել:

Պետրոս Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմից է, ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը: Մինչ այդ դատախազ է աշխատել:

Գևորգ Քոչարյանը Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ է։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG