Միացյալ Նահանգների աջակցությունը կենսական է Ուկրաինայի համար, այսօր հայտարարել է նախագահ Զելենսկին՝ ժամանելով Լոնդոն, որտեղ այսօր ավելի ուշ կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։
Վաղը Քիր Սթարմերի հրավերով 12 եվրոպացի առաջնորդներ Լոնդոնում գագաթնաժողով կացնկացնեն՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունների պայմաններում ուկրաինական հակամարտությունն ու Եվրոպայի անվտանգությունը քննարկելու համար։