Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Ամուլսարի հանքի գործարքը


Ամուլսար, արխիվ
Ամուլսար, արխիվ

«Հրաշալի նորություն: Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունում է «Լիդիան»-ի և Հայաստանի միջև համաձայնությունը Հայաստանում Ամուլսարի հանքավայրի լայնածավալ նախագիծը վերսկսելու վերաբերյալ՝ տնտեսությունում միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումով, որն աշխատատեղեր և բարգավաճում կստեղծի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - հայտարարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Հայաստանը բաց է Միացյալ Նահանգների բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել, երբ մենք միասին աշխատում ենք ավելի բարգավաճ ապագայի ուղղությամբ», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Հայաստանի կառավարությունը երեկ որոշեց մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրեց Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG