Մատչելիության հղումներ

Մոլդովան ևս արգելեց «Ռուսական տան» գործունեությունը


Մոլդովայի նախագահ Մայա Սանդու, արխիվ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդու, արխիվ

Պաշտոնական Քիշնևն արգելեց Մոլդովայում գործող ռուսաստանյան կրթամշակութային կենտրոնի՝ «Ռուսական տան» գործունեությունը:

Մոլդովայի դիվանագիտական գերատեսչությունը հայտնում է, որ նման քայլով Քիշնևը պատասխանում է ռուսական գրոհային անօդաչու թռչող սարքերով երկրի օդային տարածքը խախտելուն։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անցած օրերին հայտարարել էր, որ Ուկրաինայի Օդեսայի մարզի վրա ռուսական դրոնների հարձակման ժամանակ դրանցից երկուսը ներխուժել է Մոլդովայի տարածք ու պայթել։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:

Մոլդովայի ԱԳ նախարարության որոշմանն ի պատասխան՝ ՌԴ դեսպանությունից ասել են, որ «ակնհայտ է, որ պաշտոնական Քիշնևը շարունակում է բարձրացնել լարվածության մակարդակը և ոչնչացնել ավանդական կապերը»:

Ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին անցած օրերին էլ Ադրբեջանի կառավարությունն արգելափակեց Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG