Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը ստորագրել է օրենք, որն արգելում է քաղաքացիություն տրամադրել ՌԴ քաղաքացիներին


Չեխիայի նախագահ Պետր Պավելը ստորագրել է օրենք, որը փաստացիորեն արգելում է քաղաքացիություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին: Նույնիսկ ՌԴ անձնագրից հրաժարվելու դեպքում, այդպիսի ցանկություն հայտնած ռուսաստանցիների մեծ մասը չի կարողանա ստանալ չեխական քաղաքացիություն մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը:

Օրինագծի հիմնական մասը սահմանում է երկրում ուկրաինացի փախստականների ընդունման կարգը: Փախստականների ընդունման ռեժիմը երկարաձգվել է մեկ տարով, ժամանակավոր պաշտպանությունը փախստականներին հնարավորություն է տալիս օգտվել պետական բժշկական ապահովագրությունից, կրթությունից և աշխատաշուկայից: Տնտեսապես ինքնաբավ փախստականներին փոփոխությունը հնարավորություն է տալիս ստանալ հատուկ կացության թույլտվություն, որը հետագայում թույլ կտա նրանց մնալ երկրում մշտական բնակության համար:

Միևնույն ժամանակ, փաստաթուղթը բարդացնում է ուկրաինացի երեխաներին պետական դպրոցներ ընդունելու ընթացակարգը, որը քննադատվել է որպես խտրականություն:

Փոփոխությունը, որը զգալիորեն սահմանափակում է Չեխիայի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, բողոքի ակցիաներ է առաջացրել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երկրի բնակիչների շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG