Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Նորվեգիա:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:
Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ, նշված է հաղորդագրությունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: