Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ նախագահի պահուստային ֆոնդից է այդ գումարը հատկացվելու Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի և ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն։
Ալիևի հրամանագրում այս աջակցությունը հիմնավորվել է Ադրբեջանի ու Ուկրաինայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերություններով: