Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ

Լրացված

Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Թե քանի հոգի է ձերբակալվել և ովքեր են, կոմիտեից չեն հստակեցնում:

«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն է:

Հակակոռուպցիոն կոմիտեից միայն հայտնեցին, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:

Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ քաղաքապետարանի աշխատակիցներ են ձարբակալվել՝ նշելով. - «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG