Մատչելիության հղումներ

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերություններին և Սիրիային վերաբերող հարցեր 


Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը համատեղ ասուլիս են տալիս Անկարայում, 2-ը դեկտեմբերի, 2024թ․
Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը համատեղ ասուլիս են տալիս Անկարայում, 2-ը դեկտեմբերի, 2024թ․

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և Սիրիայում իրավիճակի զարգացմանը վերաբերող հարցեր։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ Արաղչին վերահաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ներքին հակամարտություններից խուսափելու և բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական շարժումների մասնակցությամբ ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը:

Թուրքական կողմը հեռախոսազրույցի մասին դեռ չի հաղորդել։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Սիրիան մեծ դեր է խաղացել Իրանի քաղաքականության համար․ իսլամական հանրապետության ղեկավարները Սիրիայի տարածքով զենք են ուղարկել Լիբանանի արմատական «Հեզբոլա» խմբավորմանը և որ Իրանը հնարավորություն ուներ իր զինված ուժերը տեղակայել Իսրայելի տարածքին մոտ։

ԱՄՆ-ը մտահոգություն էր հայտնել, որ Թեհրանը կարող է փորձել օգտագործել իր հին լծակները՝ ազդելու սիրիական նոր ղեկավարության ուղու վրա, հատկապես, որ Սիրիայում իրավիճակը դեռ կայուն չէ։

Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվեց դեկտեմբերի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG