Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյանը չհստակեցրեց՝ Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ


Արդյոք Տավուշի մարզում առաջիկայում իրականացվելիք սահմանազատման արդյունքում Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը 2 անգամ ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Վերջիս, սակայն, այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Հունվարի 16 -ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները որոշեցին պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև շարունակել սահմանազատումը հարավային ուղղությամբ։

«Պայմանավորվածությունները հրապարակվում են, և չեն կարող գաղտնի մնալ։ Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամլո հաղորդագրություն։ Եթե ձեր ասածը այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն», - նշեց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG