Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ստեփանակերտ է այցելել։ Նա ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ըստ աղբյուրի՝ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հասանովը մարտունակությունն ու զգոնությունը բարձրացնելու հրահանգներ է տվել։